ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 4 կուսակցություն 2024 թ. ՀՀ պետբյուջեից կստանա 520.7 մլն դրամ աջակցություն։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Որոշման համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 268,3 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը` 38,7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 50,4 մլն դրամ և «Հայաստան» դաշինքը` 163,2 մլն դրամ։
Նշենք, որ 2023 թ. համեմատ գումարները չեն փոխվել. կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։ Եթե խորհրդարան մտնելու համար կուսակցությունների ձայների շեմը պետք է լինի 5 %, դաշինքների համար 7 % է, հետևաբար տարեկան ֆինանսավորումը կազմում է 3 % և 5 %:
«Պատիվ ունեմ» դաշինքը ֆինանսավորում չի ստանա, քանի որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 5 տոկոսից պակաս ձայն, իսկ խորհրդարան է անցել ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջին համապատասխան, որով քաղաքական ուժերը խորհրդարանում պետք է լինեն առնվազն 3–ը։