Մարդն ինչքան պետք է աշխատի, որ տրանսպորտին անընդհատ այդքան փող տա. vox pop

Sputnik
Երևանի քաղաքապետարանը որոշել է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագները։ Միասնական տոմսային համակարգի նախագծով առաջարկվում է ներդնետարբեր ուղեվարձի սակագնային տարբեր փաթեթներ`մեկանգամյա, մեկօրյա, շաբաթական, ամսական, եռամսյա, տարեկան և այլն: Նախագիծը ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի աշնանը, երբ երթուղի դուրս կգան պոստացվա նոր 171 ավտոբուսները:
Ուղևորները 100 դրամի փոխարեն կվճարեն մինչև 260 դրամ` կախված վճարային փաթեթից։
Քաղաքապետարանի նոր նախաձեռնությունը բուռն քննադատության է արժանացել` քաղաքական ու հանրային շրջանակներում։ Թանկացման մասին երևանցիների կարծիքները ի մի է բերել Լիլիթ Դեմուրյանը։