Մանդատից զրկելու հարցն ուղղված էր նախկին քաղաքապետի դեմ. Արմեն Բադալյան

Sputnik
Երևանի ավագանու երեկվա սկանդալային նիստում մեծամասնության նախաձեռնությամբ մանդատից զրկվեցին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը և «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։
Իսկ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին ու Զարուհի Փոստանջյանին մանդատից զրկել չհաջողվեց` նրանց վերաբերող նախագծերը անհրաժեշտ ձայներ չստացան։ Ընդ որում, այս հարցում վճռորոշ դեր խաղացին ոչ թե իշխող կոալիցիայի, այլ «Հանրային ձայն» խմբակցության անդամների քվեարկությունները։
«Մանդատից զրկելու հարցն ուղղված էր նախկին քաղաքապետի դեմ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ավագանիում տեղի ունեցած իրադարձությունները, ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։