Ընտանիքում բռնություների թիվը կրճատելու համար պետք է իմանալ դրանց պատճառները. Հայկ Այվազյան

Sputnik
Հայաստանի ազգային ժողովն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագիծը:
Դրանովով առաջարկվում է բռնությունից պաշտպանել ոչ միայն ընտանիք կազմած անձանց, այսօպես ասած` ԶԱԳՍ–ի վկայական ունեցողներին, այլև այն զուգընկերներին, որոնք պաշտոնապես ամուսնացած չեն, բայց սիրային կապի մեջ են։
Օրինագիծը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ նախագծում առաջարկվող «զուգընկեր» հասկացությունը քողարկված պաշտպանության մեխանիզմ է նույնասեռականների համար։
«Ընտանիքում բռնություների թիվը կրճատելու համար պետք է իմանալ դրանց պատճառները»,– Sputnik Արմենիայի եթերում ասել է «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը` մեկաբանելով ընտանեկան բռնության կանխարգելման առաջարկվող իրավական նոր մեխանիզմը։
Իսկ նման ուսումնասիրություն, նրա խոսքով, ՀՀ–ում երբևէ չի կատարվել։