ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Րոպեներ առաջ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում կայացրեց 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին»,– գրել է նա։
Հարությունյանը նշել է, որ սպասվում է ավելի քան հիսուն պատվիրակության և շուրջ չորս հազար մասնակցի այց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։