ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Վրացական Իմերեթիում առնվազն 3 մարդ է զոհվել սողանքի հետևանքով, հաղորդում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Սողանքը ծածկել է չորս բնակելի տուն։ Առայժմ հաջողվել է գտնել մեկ մարդու և հայտնաբերել տարերքի ընթացքում զոհվածների երեք մարմինները, շարունակվում են ևս վեց մարդու (այդ թվում ՝ անչափահասներ) որոնումները:
Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 200 հրշեջ-փրկարարներ, հատուկ տեխնիկա, կինոլոգների խումբ: