ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Ռուսաստանն անհապաղ կպատասխանի, եթե ԵՄ-ն սահմանափակի ռուս դիվանագետների տեղաշարժը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք, անկասկած, կարձանագրենք, թե ինչով կավարտվի այս ամենը։ Կարծում եմ, որ ցանկացած սահմանափակումների համար նրանք համապատասխան «պարգևներ» կստանան։ Մենք անմիջապես կպատասխանենք, ինչպես և ամեն անգամ»,-ասել է Զախարովան։
Politico թերթը, հղում անելով դիվանագետներին, հայտնել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներեքերորդ փաթեթը մեծ մասամբ խորհրդանշական կլինի: Հղում անելով աղբյուրներին՝ այնտեղ հավելել են, որ ԵՄ-ն առաջարկել է պատժամիջոցների 13-րդ փաթեթի շրջանակներում ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակել այն երկրում, որտեղ նրանք հավատարմագրված են: