ՔՊ–ի բերած արհավիրքների դեմ սա փոքր միջադեպ է. Մարությանը՝ իրեն ավագանուց հեռացնելու մասին

Հայկ Մարության
Մարությանի խոսքով` իշխանությունն ավագանու նիստերին գալիս է և ընդամենը դակում վերևից իջեցրած հրամանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի և հայ ժողովրդի գլխին, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներից 5–ին հեռացնելը ամենափոքր միջադեպերից մեկն է։ Այս մասին Երևանի ավագանու նիստը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը։
«Իշխանությունն ավագանու նիստերին գալիս է և ընդամենը դակում վերևից իջեցրած հրամանները։ Վստահ եմ՝ իրենցից շատերը գաղափար էլ չունեն, թե ինչի համար են քվեարկում, ինչ հետևանքներ պետք է ունենա»,–ասաց նա։
Մարությանն ընդգծեց, որ օրինակ, կարմիր գծերի վճարը թանկացնելուց հետո Երևանը բեռնաթափելու մասով ոչինչ տեղի չի ունեցել։ Նա շեշտեց, որ չի ճանաչում գեթ մեկ մարդու, որ այս որոշումից հետո իր մեքենան թողել է տանը և տրանսպորտից է օգտվում։
«Նրանք առանց նորմալ հանրային տրանսպորտ ապահովելու թանկացում կատարեցին, կոնկրետ թալան»,–ասաց նա։
Մարությանն ընդգծեց, որ այս որոշումով կրկին քաղաքապետարանը հարվածեց սոցիալապես անապահով խավին։
«Հանրային ձայնը» քվորում ապահովեց. քննարկվում է ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցը
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում այսօր ներառված է ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Մանդատներից զրկվեցին «Մայր Հայաստանի» ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը և «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։
Այժմ քննարկվում է նաև «Մայր Հայաստանի» ավագանու անդամներ Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին, Գևորգ Ստեփանյանին մանդատներից զրկելու հարցը։