Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Պուշկինի թունել
Վարորդներին խորհուրդ է տրվում տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Ժամը 12։10–ի դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիմնադրամը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։
Թանկանում է, բայց ոչ այդքան. Երևանի փոխքաղաքապետը` տրանսպորտի ուղեվարձի մասին