Պայքարը շարունակելու եմ ցանկացած կարգավիճակով. Սոնա Աղեկյանին զրկեցին մանդատից

Սոնա Աղեկյան
Երևանի փոխքաղաքապետի խոսքով` Սոնա Աղեկյանին մանդատից զրկում են քվեարկություններին չմասնակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու արտահերթ նիստում 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին զրկեց մանդատից։
Քվեարկությունից առաջ նա իր ելույթում ասաց, որ բոլոր ժամանակներում եղել է ընդդիմադիր ու պայքարել է քաղաքացու շահերի համար, բայց նախկինում ոչ մի իշխանություն չի ցանկացել զրկել մանդատից, ինչ է թե նրանց ուզածով չի շարժվել։

«Ավագանու անդամին մանդատից զրկելը թույլ իշխանության քայլ է, թույլ ու վախկոտ իշխանության։ Ես իմ պայքարը շարունակելու եմ ցանկացած կարգավիճակով»,– ընդգծեց Աղեկյանը։

Ի դեպ, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը բացատրեց, որ որոշում է կայացվել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին զրկել մանդատից ոչ թե բացակայությունների, այլ քվեարկություններին չմասնակցելու համար։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում այսօր ներառված է ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Մանդատներից զրկվեցին «Մայր Հայաստանի» ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը և «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։
Այժմ քննարկվում է նաև «Մայր Հայաստանի» անդամներ Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատներից զրկելու հարցը։
Մարությանը մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին