ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Իջևան–Ծաղկավան ճանապարհի 9-րդ կմ–ում DAF մակնիշի կցորդիչով բեռնատար է կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բեռնատարը կողաշրջվել է դեռևս անհայտ հանգամանքներում։ Պարզվել է, որ վթարի ենթարկվածը Երևանի բնակիչ 53-ամյա Արթուր Գ․-ն է»,– գրում է կայքը։
Վթարի հետևանքով տուժել է վարորդը։ Նա «ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։