ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության և Լիտվայի պաշտպանության նախարարությունները ստորագրե լ են համագործակցության 2024 թվականի ծրագիրը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ:
«ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսին է ներկայացրել անվտանգային միջավայրին և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Հայաստանի Հանրապետության և Լիտվայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հանդիպումը
© Photo : press office of MoD of RA