Երևանում թիվ 67 երթուղու ավտոբուսը բախվել է հողաթմբի. կան տուժածներ

Վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Այսօր ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Jijiang մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է 2 ավտոմեքենայի, ապա՝ հսկայական փոսի հողաթմբին:
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է թիվ 67 երթուղու Jijiang մակնիշի ավտոբուսի արգելակների հետ կապված խնդիրը։
Ավտոբուսի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մյուս վարորդների ինքնությունը: