ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակել Ռուբեն Խալապյանին։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այդ ՔԿՀ–ն նախկինում ղեկավարում էր ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին` Արման Մելքոնյանը, որն այդ պաշտոնից ազատվեց փետրվարի 1-ին։
Ռուբեն Խալապյանը եղել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետը, պաշտոնից ազատվել է հունվարի 26–ին։