ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 18-27 կմ հատվածը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Արփի լճի մոտակայքի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ալագյազ-Ծիլքար, Նորաշեն-Ալագյազ, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Ջրաբեր-Ֆանտան (բուք է), Կապուտան-Զովաշեն (բուք է), Աշոցք-Վարդաղբյուր և Ամասիա-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Մեղրու սար» (ձյուն) և Շինուհայր-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ալագյազ-Ծիլքար, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին, Արփի լճի մոտակայքում և Ապարանի տարածաշրջանում բուք է։
Հավելենք, որ փետրվարի 6-ին Ալագյազ-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներից և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի խաչմերուկից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 615 տրանսպորտային միջոց և 1760 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: