Բելգորոդին մոտենալիս ևս 5 օդային թիրախ է խոցվել, տուժածներ չկան. մարզպետ

Մարզպետի խոսքով՝ Բելգորոդի շրջանում վնասվել է 2 առանձնատան տանիք ու 3 ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Բելգորոդին մոտենալիս ևս 5 օդային թիրախ է խոցվել, տուժածներչկան։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Մեր ՀՕՊ համակարգը կրկին աշխատել է Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի շրջանի վրա, խոցվել է 5 օդային թիրախ` քաղաքին մոտենալիս։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։ Բելգորոդում որոշ բնակարաններում պատուհաններ են կոտրվել, առանձնատների ճակատային հատվածներն են վնասվել»,– գրել է Գլադկովը։
Նրա խոսքով` Բելգորոդի շրջանում 2 առանձնատան տանիք է ջարդվել, 3 մեքենա մասերի է բաժանվել։ Գլադկովը հստակեցրել է, որ բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են, վնասների մասին տեղեկատվությունը ճշտվում է։
Ուկրաինայի ԶՈւ–ի 5 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի և Կուրսկի շրջաններում. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով` փետրվարի 7-ին` տեղի ժամակով 16։30-ի սահմաններում, Բելգորոդի շրջանում հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնացվել է ուկրաինական RM-70 «Վամպիր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 7 արկ։ Ավելի ուշ գերատեսչությունիցհավելել են, որ հակաօդային պաշտպանության միջոցներով Բելգորոդի մարզում ժամը 17։20-ի սահմաններում ոչնչացվել է ինքնաթիռի տիպի 2 ուկրաինական ԱԹՍ։