Բելգորոդի մարզում երկու ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ինքնաթիռի տիպի անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Փետրվարի 7-ին` ժամը 17։20-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի տարածքում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»,- ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Ուկրաինայի զինված ուժերը մշտապես գնդակոծում են Ռուսաստանի կենտրոնական և սահմանամերձ շրջանները։ Հունվարի 29–ի լույս 30-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ոչնչացրել և որսացել են 21 անօդաչու թռչող սարք:
Բելգորոդի գնդակոծության հետևանքով վիրավորված 20-ից ավելի մարդ դեռ հիվանդանոցում է. մարզպետ