Վստահ եմ կլինեն մարդիկ, ում համար տրանսպորտն էժանանալու է. Տիգրան Ավինյան

Sputnik
Երևանի ավագանու արտահերթ նիստում և դահլիճից դուրս, միջանքում գործընկերների հայտարարությունների վերաբերյալ խոսել է նաև քաղաքապետը։
Տիգրան Ավինյանն ասել է, որ հանրային տրանսպորտը պետք է էական արտոնություններ ստանա, ունենա առանձնացված գծեր, միասնական տոմսային համակարգ։ Ուղեվարձի մասին նշել է, թե վստահ է` կլինեն մարդիկ, որոնց համար տրանսպորտն էժանանալու է։
Անհնազանդության ակցիաներ սկսելու Հայկ Մարությանի զգուշացման վերաբերյալ գործող քաղաքպետն ասել է, որ նախկին քաղաքապետը չի հասկանում քաղաքային տնտեսությունից և նրան քաղաքապետի պաշտոնից հեռացնելն ու ավագանու մանդատից զրկելը վրեժխնդրություն չէ։