Մեկանգամյա ուղևորությունը դառնալու է 300 դրամ․ Հայկ Մարության

Sputnik
Երևանի ավագանու արդեն նախկին անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ այժմ անհնազանդության ակցիաներ է կազմակերպելու ընդդեմ տրանսպոտի թանկացման։
Ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարել է, որ եթե անգամ թանկացման որոշումն ընդունվի ավագանու նիստում, այն չի իրականացվի, քանի որ պայքարելու են նույն մեթոդներով, ինչ «150 դրամների» ժամանակ։
Ուղեվարձը բարձրացնելու թեմայի շուրջ Հայկ Մարությանը խոսել է նաև լրագրողների հետ հանդիպմանը՝ համոզված հայտարարելով, որ ուղեվարձը դառնալու է 300 դրամ։