Գեղամ Նազարյանն ու Զուրհի Բաթոյանը վիճեել են ընտանիքի ընդլայնված սահմանման պատճառով

Sputnik
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց իշխանական կին պատգամավորների՝ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի օրինագիծը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» օրենքի փոփոխությունների մասին: Այն հասցրել է մեծ աղմուկ հանել մասնավորապես կուսության ստուգման արգելքի և ընտանիքի ընդլայնված սահմանման պատճառով։ Ավելացել են զուգընկեր և զուգընկերուհի հասկացությունները:
Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անհրաժեշտ է համրել հստակ ձևակերպել, որ զուգընկերը կինն ու տղամարդն են։
Զարուհի Բաթոյանն էլ հակադարձել է, թե ում էլ ընտրեն, ով էլ լինի այդ զուգընկերը, իրենց կարգավորումը բռնությունն արգելելու մասին է։