Նիստերին մասնակցելը Երևանի ավագանու անդամի աշխատանքի ընդամենը 10 տոկոսն է. Հայկ Մարության

Sputnik
Երևանի ավագանիում Ազգային առաջընթաց խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ելույթ է ունեցել սեփական լիազորությունները կասեցնելու հարցի քննարկմանը։
Նա հիշեցրել է, որ իր գործատուն երևանցներն են, որոնց քվեով է նա 5 տարի ժամկետով դարձել ավագանու անդամ և հիմա 3 ամսվա գալ-չգալու համար նրան հանում են։ Նրա գնահատմամբ` մանդատից զրկելու նպատակը ընդդիմադիրներին պայքարի ևս մեկ հարթակից զրկելն է։