Փաշինյանի վարկանիշը սկսեց նվազել, երբ նա սկսեց վիճարկել Արցախի հայկական լինելը. Հրանտ Միքայելյան

Sputnik
Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նոր հակառեկորդ է սահմանել։ Ըստ GALLUP International-ի հունվարի վերջին իրականցրած հարցման` հայաստանցիների 66,4 տոկոսը չի վստահում Նիկոլ Փաշինյանին։ Նոյեմբերին նույն ընկերության հարցման արդյունքով Փաշինյանին անվստահություն էր հայտնել հարցվածների 54.1 տոկոսը:
Կա ևս մեկ ցուցանիշ, որը զգալի փոփոխություն է կրել. մարդիկ, որոնք նոյեմբերին դժվարացել են պատասխանել հարցին` վստահում են Փաշինյանին, թե`ոչ, կազմել են հարցվածների 12, 3 տոկոսը, հունվարին նրանց թիվը եռակի պակասել է և այժմ կազմում է 4,6 տոկոս։ Այսինքն մեկ ամսվա ընթացքում 7,7 տոկոս մարդիկ հստակ կողմնորոշում են ձևավորել։ Եվ եթե այս տվյալը համադրում ենք Փաշինյանի անկումայի վարկանիշի հետ, ապա պարզ է դառնում, թե որ ուղղությամբ։
Սոցհարցման արդյունքների և Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման պատճառների մասին Sputnik Արմենիան զրուցել է սոցիոլոգ Հրանտ Միքայելյանի հետ։