2024–ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինը թանկացել է 38,4 %-ով

Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ բենզինի գինը մի փոքր նվազել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանում բենզինը 2024 թվականի հունվարին 2023 թվականի նույն ամսվա համեմատ թանկացել է 38,4 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։
Նշվում է, որ դիզելային վառելիքի գինն էլ նույն ժամանակահատվածի համեմատությամբ թանկացել է 0.9%–ով։
ՀՀ–ում բենզինը դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ թանկացել է 24.3%–ով
Իսկ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 2.6% և 2.3% գնանկում։
Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրական տվյալների, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի հունվարին 2022 թվականի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 0.6%, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.3% գնանկում։
Կուլիսային համաձայնությո՞ւն, թե՞ որակի մրցակցություն. ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում