Վրաստանից Հայաստանի սահման տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Որոշումն ընդունվել է միջազգային նշանակության ճանապարհահատվածում եղանակային պայմանների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Բքի և ցածր հորիզոնական տեսանելիության պատճառով Վրաստանից Հայաստանի հետ սահման տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 90-ից 112 կմ (Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահման) հատվածում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի երեկոյան բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար արգելված է երթևեկել նաև Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածով: