ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Հրանտ Ջիլավյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հրանտ Ջիլավյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ»,–ասված է վարչապետի հրամանագրում:
Հրանտ Ջիլավյանը ծնվել է 1995թ–ին, նա մասնագիտությամբ իրավաբան է։ Մինչ այս նշանակումը Ջիլավյանը աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, կարճ ժամանակ եղել է ՀՀ ՄԻՊ–ի ժամանակավոր պաշտոնակատար։ Դասավանդում է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում։