Փարիզի մոտակայքում ավելի քան 400 կգ թմրանյութ, զենք և 200 հազար եվրո է առգրավվել. ԶԼՄ

Ֆրանսիա
Թմրամիջոցների շրջանառությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Փարիզի մերձակայքում առգրավվել է ավելի քան 400 կգ թմրանյութ, զենք և 200 հազար եվրո: Միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 4 մարդ։ Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։

«Սեն Սեն Դենի դեպարտամենտի դատական ոստիկանության ծառայությունը հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ձերբակալել է 4 անձանց, որոնք կասկածվում են Իլ դը Ֆրանս շրջանի հյուսիս-արևելքում թմրանյութերի ինտենսիվ շրջանառությանը մասնակցելու մեջ»,- ասված է հաղորդագրությունում:

Մի քանի ամիս տևած հետաքննության շրջանակում իրավապահները խուզարկություններ են անցկացրել մի շարք տներում, ինչպես նաև կասկածելի մեքենաներում և հայտնաբերել 200 հազար եվրո կանխիկ գումար, մոտ 400 կգ կանեփի խեժ և զենք:
Խմբավորման ենթադրյալ առաջնորդը, ինչպես նաև նրա հանցակիցն այժմ կալանքի տակ են, բայց չեն ընդունում իրենց մեղքը: Նախաքննությունը շարունակվում է: