«Նոան» ոչ–ոքի խաղաց «Զենիթի» հետ

Ֆուտբոլի գնդակ
Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքի ժամանակ Երևանի «Նոան» այլ հանդիպումներ էլ է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի «Նոան» Կատարում ուսումնամարզական հավաքի ժամանակ ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Կատարում ուսումնամարզական հավաքի ժամանակ Երևանի «Նոան» 3:0 հաշվով հաղթել էր «Կատարին», 1:0 հաշվով՝ «Ալ Շահանիային» (Կատար), 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Մուայդարի» հետ, 1:0 հաշվով պարտության մատնել «Ալ Վակրային» (Կատար)։
Նշենք, որ «Նոան» 2021 թվականին կրկին հանդիպել էր «Զենիթի» հետ։ Հանդիպումն ավարտվել էր պետերբուրգցիների հաղթանակով՝ 3։0 հաշվով։