Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է. հարցում

Նիկոլ Փաշինյան
Հարցման մասնակիցների 38,1%–ն ընդհանրապես չի վստահում Նիկոլ Փաշինյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։ Այս մասին հայտնում է «Գելլափ» միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակը` ներկայացնելով իր հարցումների արդյունքները։
Հետազոտությունն անցկացվել է հունվարի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում։
Հարցին, թե որքանով եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցվածների 15,1 %-ը պատասխանել է` լիովին վստահում եմ։ Նշենք, որ 2023թ.-ի նոյեմբերին Փաշինյանին «լիովին վստահել էր» հարցվածների 20,4%-ը։
Ըմբոստություն Փաշինյանի որոշման դեմ. քաղտեխնոլոգը` կոռուպցիոն սկանդալի արձագանքների մասին
ՀՀ վարչապետին «ավելի շուտ վստահում է» հարցվածների 13,9 %-ը (նոյեմբերին՝ 13,2%), «ավելի շուտ չի վստահում»՝ 28,3%-ը (նոյեմբերին՝ 18,6%)։
Նիկոլ Փաշինյանին «ընդհանրապես չի վստահում» հարցվածների 38,1% (նոյեմբերին`35,5%): Հարցերին դժվարացել է պատասխանել 4,6%-ը (նոյեմբերին`12,3%)։
Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է հեռախոսային հարցման միջոցով։ Մասնակցել է 1101 անձ ՀՀ ամբողջ տարածքից։
ՔՊ-ականները Փաշինյանից պահանջում են հեռացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»