ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշանակվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական։ Հրամանագիրը ՀՀ նախագահը ստորագրել է այսօր։
«Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը Ռոբերտ Խաչատրյանին նշանակել ՀՀ նախագահի խորհրդական»,– նշված է հրամանագրի մեջ:
Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 29–ին Ռոբերտ Խաչատրյանն ազատվեց ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնից։ Նախարար նշանակվեց 2021 թվականի սեպտեմբերի 28-ից «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։