Երևանի հյուրանոցներից մեկում կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել

Ոստիկանական ավտոմեքենա
Նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործող «Արեշ» հյուրանոցային համալիրում այսօր կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Իրավապահները հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ի.-ի և Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վարդուհի Ա.-ի դիերը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– գրում է կայքը։
Դեպքի առնչությամբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն:
Երևանում տղամարդու դի է հայտնաբերվել չշահագործվող մեքենայի բեռնախցիկում