ԵԱՏՄ–ում արդյունաբերական արտադրանքի գները 2023 թ. աճել են 17,4 %–ով

ԵԱՏՄ երկրների դրոշները. Արխիվային լուսանկար
2023 թ. ԵԱՏՄ–ում նկատվել է նաև հանքարդյունաբերության և քարհանքերի մշակման ոլորտում արտադրանքի գների զգալի աճ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023 թ. դեկտեմբերին 2022 թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 17,4 տոկոս: Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի համեմատ 2023 թ. ԵԱՏՄ–ում նկատվել է հանքարդյունաբերության և քարհանքերի մշակման ոլորտում արտադրանքի գների զգալի աճ (36,5%–ով)։
Ընդ որում, մշակող արդյունաբերության ոլորտում գներն աճել են 13,5 տոկոսով, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, գոլորշու և օդակարգավորման ոլորտները՝ 7,6 տոկոսով, ջրամատակարարման, կոյուղու համակարգի, թափոնների հավաքման և բաշխման հսկողության ոլորտները՝ 7 տոկոսով:
Ի դեպ, 2023 թ. դեկտեմբերին 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի գների աճը գրանցվել է Ռուսաստանում (40,9%–ով) և Բելառուսում (37.1 %): Այս ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի գների առավելագույն աճը գրանցվել է Ղրղզստանում (15,7%–ով) և Ռուսաստանում (14,9 %–ով)։