Արարատ Միրզոյանը մեկնում է Նիդեռլանդներ

Արարատ Միրզոյան
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Նիդեռլանդներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Նախարարը փետրվարի 6-9-ը աշխատանքային այցով գտնվելու է Նիդեռլանդներում»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ, այդ թվում՝ Նիդեռլանդների գործադիր ու օրենսդիր մարմինների և Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք` Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է Միջազգային քրեական դատարանի 124–րդ լիիրավ անդամ։
Նշենք, որ երբ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում), ՌԴ-ում այս որոշումը խիստ բացասաբար ընդունեցին, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Հայաստանի պաշտոնյաները վստահեցրին, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, և Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային: