Չի բացառվում, որ ինձ նորից կալանավորեն․ Քոչարյան

Երեկ ուշ երեկոյան ՔԿ-ն մեղադրանքներ է առաջադրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովին։ Նախաքննությունն ավարտվել է, գործը դատարանում է։
Sputnik
Այսօր արդեն, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում չի բացառել, որ քաղաքական իմաստով իրեն նորից կարող է կալանավորեն։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը միևնույն ժամանակ նշել է, որ իրավական առումով, աբսուրդ է, որ նման բան լինի:
Լևոն Քոչարյանի խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե ինչու են երեկ իրեն ու ընկերոջը` Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովին նորից կանչել քննչական կոմիտե և մեղադրանք առաջադրել Ասատուրովին:
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելու, և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։