Եթե փլուզված տներն ապահովագրված լինեն, որոշակի փոխհատուցում կստանան․ Պողոսյան

Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել էր, ևս երկուսը, որոնց դուրս էին բերել փլատակներից՝ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։
Sputnik
Պայթյունի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել էին մի քանի բնակելի տներ։ Քաղաքային իշխանությունները, մասնավորապես քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում երեկ վստահեցրել էր, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է տուժած ընտանիքների կողքին:
Դեռևս հայտնի չէ՝ ապահովագրվա՞ծ էին արդյոք պայթյունից ամբողջությամբ կամ մասնակի տուժած տները։ Sputnik Արմենիան ապահովագրական ընկերություններից մեկի աշխատակից Հասմիկ Պողոսյանից փորձել է պարզել, թե ապահովագրական ի՞նչ մատչելի փաթեթներ կան նման անկանխատեսելի իրավիճակներում փոխհատուցում ստանալու համար։
Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում այդքան էլ մեծ տարածում չունի գույքի ապահովագրությունը, բացառությամբ դեպքերի՝ երբ հիպոտեկով վերցված բնակարանի համար ապահովագրությունը պարտադիր է։