ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Wildberries-ը չի պատրաստվում պարտադիր կանխավճար սահմանել իր կայքի բոլոր գնորդների համար: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկը։
Ընդ որում, Բակալչուկն ընդգծել է, որ կանխավճարային համակարգ մասամբ արդեն կա, եթե խոսքը այլ երկրների մասին է։
«Հենց տարածաշրջանում տեղական պահեստ է հայտնվում, ամեն ինչ փոխում է», - պարզաբանել է ընկերության հիմնադիրը։
Հայաստանում Wildberries միջազգային առցանց հարթակը գործում է 2018 թվականից։ ՀՀ-ում պատվերների տրամադրման կետեր բացվել են 2021 թվականին, իսկ ուղղակի վաճառքները մեկնարկել են 2022 թվականի վերջին՝ երկրում առաջին բաշխիչ կենտրոնի բացմամբ։ 2023 թվականի առաջին կիսամյակի վերջին Հայաստանից գնորդների համար բացվել է Wildberries-ի պատվերների տրամադրման ավելի քան 270 կետ (66–ը` սեփական, 206-ը բացվել են երկրի փոքր բիզնեսի հետ համագործակցությամբ)։