Վահագն Խաչատուրյանը կմեկնի Հունգարիա

Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյանն այցի շրջանակում կհանդիպի Հունգարիայի նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր կմեկնի Հունգարիա։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Վահագն Խաչատուրյանը փետրվարի 5-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա»,– ասված է հաղորդագրությունում:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի և բարձրագույն ղեկավարության հետ:
Հանդիպում է նախատեսված նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Դավոսում հանդիպել են Վահագն Խաչատուրյանն ու Սամանտա Փաուերը