ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Օնեգա լճի հատակին հայտնաբերվել է նախօրեին կործանված Մի-8 ուղղաթիռի բեկորները։ Այս մասին հայտնել է Կարելիայի ղեկավար Արթուր Պարֆենչիկովը։
«Ժամը 15:00-ի սահմաններում կործանման վայրում սկսել է աշխատել ստորջրյա ռոբոտը։ 42 մետր խորության վրա նա հայտնաբերել է ուղղաթիռի խիստ վնասված կորպուսը»,-գրել է նա իր Telegram ալիքում։
Կիրակի երեկոյան Ռուսաստանի ԱԻՆ-ի Մի-8-ը, անձնակազմի երեք անդամներով, Կարելիայում դադարել է կապի դուրս գալ: Փրկարարական գերատեսչությունում նշել են, որ օդանավը փորձառու անձնակազմ էր ղեկավարում թռիչքի մի քանի հազար ժամի փորձով։ Ավելի ուշ պարզվեց, որ ՄԻ-8-ն ընկել է Օնեգա լիճը։ Գերատեսչության` ուղղաթիռում գտնվող աշխատակիցները դեռ չեն հայտնաբերվել։ Անկման վայրում խորությունը մոտ 50 մետր է։
Հարուցվել է քրեական գործ` անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ։