ՌԴ–ում MI-8 ուղղաթիռ է կործանվել

MI-8 ուղղաթիռ. Արխիվային լուսանկար
Իրավապահ մարմինները Կարելիայում ՌԴ ԱԻՆ Մի-8 ուղղաթիռի կործանման 3 վարկած են դիտարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՌԴ–ում` Օնեգա լճի վրա MI-8 ուղղաթիռ է կործանվել, հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։
Այն ընկել է լճի վրա և հայտնվել սառույցի տակ։ Նախնական տվյալներով` անձնակազմի անդամները զոհվել են։
Shot-ը հայտնում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում Դերևյանոյե գյուղից մոտավորապես 12 կմ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են վթարված ինքնաթիռի մի մասը:
Առավոտյան ջրասուզակները կշարունակեն աշխատել աղետի վայրում, այս վայրում խորությունը կարող է հասնել 50 մետրի։
Հայտնում են, որ Մի-8-ը թռնում էր Վիտեգրայի շրջան՝ «Ռուսական սառույց - 2024» միջազգային վարժանքին մասնակցելու։
Ուղղաթիռի կործանման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը հոդվածով:
Իրավապահ մարմինները Կարելիայում ՌԴ ԱԻՆ Մի-8 ուղղաթիռի կործանման 3 վարկած են դիտարկում` անձնակազմի սխալ, եղանակային պայմանները և ուղղաթիռի անսարքություն։