ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ սա այս տարի գումարված Անվտանգության խորհրդի առաջին նիստն է։
Վերջինը նախորդ տարվա դեկտեմբերի դեկտեմբերի 19-ին էր, դրանից առաջ՝ սեպտեմբերի 21–ին էր` արցախյան իրադարձությունների ֆոնին։