Պայթյուն Երևանում. նախնական տեղեկություններով` փլատակներում մարդիկ կան

Սոցցանցերում գրում են, որ լավաշի փուռ է պայթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակներում»,–ասաց նա։
Նշենք, որ պայթյունի մասին հրապարակումներ կան նաև սոցցանցերում։ Ըստ օգտատերերի` լավաշի փուռ է պայթել։
Հայտնի է` ով է տուժել Գորիսում հնչած կրակոցներից. մանրամասներ