Նոր Արեշի պայթյունի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են

Պայթյունի վայրը
Ավելի վաղ փլատակներից ամուսինների դիեր էին դուրս բերվել, որոնց ավելի քան 3 ժամ որոնում էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ Երևանի Էրեբունի վարչական շրջանում, որտեղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին տեղում գտնվող փրկարարները։
Նշենք, որ քիչ առաջ փլատակներից դուրս բերեցին ամուսինների դիեր։ Նրանց որոնումները գրեթե 3 ժամ էին տևել։
Հիշեցնենք` այսօր` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով մի քանի բնակելի տներ են փլուզվել։
Ավելի վաղ փրկարարները փլատակներից դուրս էին բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։