ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի մոտ քաղցկեղ են ախտորոշել։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Բուքինգեմյան պալատը։
Քաղցկեղը հայտնաբերելուց հետո 75-ամյա Չարլզ 3-րդը սկսել է բուժումը։ Բժիշկները նրան խորհուրդ են տվել ժամանակավորապես հետաձգել հանրային միջոցառումներին իր մասնակցությունը։
«Չարլզ 3-րդը քաղցկեղի հայտնաբերումից հետո կշարունակի կատարել պետական պարտականությունները և աշխատել փաստաթղթերի հետ»,- նշված է Բուքինգեմյան պալատի հայտարարության մեջ։
Նշվում է, որ թագավորը լիովին դրական է տրամադրված և անհամբեր սպասում է հանրային պարտականություններին վերադառնալուն՝ որքան հնարավոր է շուտ։
Շեշտվում է, որ Չարլզ 3-րդը որոշում է կայացրել տեղակացնել հանրությանն իր ախտորոշման մասին, որպեսզի և՛ խուսափի անհարկի շահարկումներին, և՛ բարձրացնի հանրային իրազեկվածությունը քաղցկեղի վերաբերյալ։
Հավելենք, որ փետրվարի 4-ին նշվում էր քաղցկեղի դեմ միջազգային պայքարի օրը։