Իրանը, ՌԴ–ն և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն. ՌԾՈւ հրամանատար

Իրանցի զինվորականն ասել է՝ որն է զորավարժությունների անցկացման նպատակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը մարտին համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին։
«Այլ երկրներ նույնպես հրավիրվել են մասնակցելու», - ասել է նա։
Իրանիի խոսքով՝ Թեհրանը զորավարժություններ է անցկացնում «Իսլամական Հանրապետության և Մերձավոր ու Միջին Արևելքի տարածաշրջանի երկրների շահերի և տնտեսական ռեսուրսների անվտանգության ապահովման իրավիճակներ մշակելու նպատակով:
ՀՀ – Ղազախստան համագործակցություն ՀԱՊԿ շրջանակից դուրս. որո՞նք են նպատակները