Հայտնի են տարվա լավագույն երգի և ալբոմի «Գրեմմիի» մրցանակակիրները

Երգչուհի Բիլլի Այլիշ. Արխիվային լուսանկար
Տարվա լավագույն ալբոմ է ճանաչվել Թեյլոր Սվիֆթի Midnights–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Տարվա լավագույն երգի համար «Գրեմմի» մրցանակի է արժանացել ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի «What Was I Made For?» երգը, որը Barbie ֆիլմի սաունդթրեքն է։
Երաժշտական 66-րդ մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոս Անջելեսում։
Լավագույն նոր կատարող է ճանաչվել սոուլ–երգչուհի Վիկտորիա Մոնեն, հանրաճանաչ երաժշտության ոճում լավագույն ալբոմ է համարվել՝ Թեյլոր Սվիֆթի Midnights–ը, իսկ փոփ երաժշտության ոճում լավագույն սոլո կատարումը՝ Մայլի Սայրուսի Flowers–ը: