«Eurowings» ավիաընկերությունը վերսկսում է Հայաստանից դեպի Գերմանիա չվերթերը

«Eurowings» ավիաընկերության ինքնաթիռ
Ավիաընկերությունը Երևանից չվերթեր կիրականացնի դեպի Գերմանիայի երեք քաղաքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Eurowings» գերմանական բյուջետային ավիաընկերությունը վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
Բոլոր ուղղություններով չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ։
Ըստ հաղորդագրության` Բեռլին-Երևան-Բեռլին չվերթերը կգործարկվեն մայիսի 4-ից (յուրաքանչյուր շաբաթ օր):
Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն փետրվարի 12-ից (յուրաքանչյուր երկուշաբթի):
Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթերը կվերսկսվեն մայիսի 2-ից (յուրաքանչյուր հինգշաբթի):
Տոմս չկա․ ի՞նչ չկարողացան կիսել ԱՄԷ-ի ներդրողներն ու ՀՀ իշխանությունները