ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում գրանցված պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 տուժած կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
«Նրանք արձագանքում են փլատակներից։ Աշխատանքներ են իրականացվում նրանց հանելու համար»,– ասաց նա։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ–փրկարարներ, կինոլոգներ և շտապօգնության բրիգադներ։ Փլատակներում գտնվողներին փորձում են հանել շների օգնությամբ։
ԶԼՄ–ներում տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։