ԵԱՏՄ-ում մշակում են առցանց վաճառքի նոր կանոնները

Առցանց խանութներն իշխանության մարմինների հետ քննարկում են ինչպես բիզնեսի համար խնդիրներ չստեղծելով՝ երաշխավորել համացանցում վաճառվող արտադրանքի անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik, Միխայիլ Վորոբյով․ ԵԱՏՄ երկրներում առցանց վերավաճառողները պատշաճ մասնակցություն չեն ունենում համացանցում վաճառվող ապրանքների անվտանգությունն ապացուցող մեխանիզմների մշակմանը, ինչի հետ կապված կարող են ընդունվել կանոններ, որոնք ծանր կլինեն բիզնեսի համար։ Վերջերս «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի կենտրոնում հայտարարել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման գծով նախարար Վիկտոր Նազարենկոն։
Ինչպես է այսօր կարգավորվում համացանցում վաճառվող ապրանքների անվտանգությունը և ինչ կարող է փոխվել առաջիկայում, փորձել է պարզել Sputnik-ը։

ԵՏՀ-ն սպսաում է վերավաճառողների առաջարկներին

Ապրանքը պետք է անվտանգ լինի սպառողի համար անկախ նրանից՝ այն ավանդական եղանակով է վաճառվում, թե էլեկտրոնային, ընդգծել է Վիկտոր Նազարենկոն։ Նրա խոսքով՝ հենց այս խնդիրն է այսօր շատ լրջորեն ուսումնասիրվում ԵՏՀ-ում։
Հանձնաժողովը հորդորել է ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնող պետություններին և հատկապես այդ երկրների գործարարներին միանալ պարզեցված ընթացակարգերի մշակմանն ու իրականացնել պիլոտային նախագիծը։
ԵԱՏՄ-ում այս պահին միասնական իրավական դաշտ չկա, որը կսահմաներ համացանցում սպառողի և վաճառողի փոխգործակցության կանոնները։
Սակայն յուրաքանչյուր անդամ պետությունում ինքնուրույն նորմատիվային իրավական բազա է ձևավորվել, որը բավական էական տարբերություններ ունի․ սպառողի իրավունքների պաշտպանության հետ կապված ընթացակարգային գործողությունների տարբեր ժամկետներ են սահմանվել, հաշվարկների իրականացման հարցում տարբեր են մոտեցումները սպառողական իրավահարաբերությունների մասնակիցների միջև։

Առցանց խանութների դիրքորոշումը

Առցանց վաճառքի ընկերությունների ռուսական ասոցիացիան Տնտեսական զարգացման նախարարության և իշխանության պատասխանատու այլ մարմինների հետ համատեղ պատրաստվում է մանրակրկիտ քննարկել էլեկտրոնային վաճառքի պիլոտային նախագծի իրականացման պարամետրերը, որոնք թույլ կտան անդրսահմանային ապրանքների անվտանգության ապահովման համար միասնական մեխանիզմներ մշակել, ասել է ռուսական ասոցիացիայի նախագահ Արտյոմ Սոկոլովը։
«Արտաքին էլեկտրոնային վաճառք իրականացնող առցանց առևտրի ընկերություններն արդեն իսկ հաստատել են պիլոտային նախագծին մասնակցելու իրենց պատրաստակամությունը», - Sputnik-ի թղթակցին է հայտնել Արտյոմ Սոկոլովը։
Wildberries-ով գնումներ է կատարում Հայաստանի յուրաքանչյուր 7-րդ բնակիչը. Բակալչուկ
Նրա խոսքքով՝ ընկերություններն արդեն ունեն անդրսահմանային վաճառքի ապրանքների որակի վերահսկման փորձ, պիլոտային նախագիծը թույլ կտա ընդհանրացնել այդ պրակտիկաները և ընդհանուր կանոններ մշակել, որոնք հետագայում հնարավոր կլինի տարածել Եվրասիական միության ողջ տարածքի վրա։
Ասոցիացիայի ղեկավարն ընդգծել է, որ նման պրակտիկա կարող է հանդիսանալ, օրինակ գրանցման ժամանակ օտարերկրյա վաճառողին մի քանի մակարդակով ստուգելը, ինչը թույլ կտա սկզբնական փուլում նախապես կանխել անբարեխիղճ մատակարարների մուտքը հարթակ։
ԵՏՀ հարթակում ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության փորձագետները ևս մասնակցում են առցանց վաճառքի դեպքում ապրանքների անվտանգությունն ապացուցող մեխանիզմների քննարկմանը, Sputnik-ի թղթակցին են հայտնել գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Ներկա պահին տարբեր հնարավոր տարբերակներ են մշակվում, որոնք կսահմանափակեն արտասահմանից անորակ, ոչ անվտանգ ապրանքների մուտքը», - նշել են նախարարությունից։
ԵԱՏՄ տարածքում գործող խոշոր առցանց խանութները Sputnik-ի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել մասնակցելու նախագծի վրա իրականացվող աշխատանքներին։
Այսպես, օրինակ Wildberries-ի մամուլի ծառայությունում նշել են, որ առցանց վաճառքի աճի պարագայում առաջին պլան է դուրս գալիս սպառողական ապրանքների անվտանգությունը։ Բայց միևնույն ժամանակ պետք է կշռադատված մոտենալ կարգավորումների մշակմանը, նշել են ընկերությունում։
«Wildberries-ը նախատեսում է ԵՏՀ մակարդակով համալրել ԵԱՏՄ տարածքում ապրանքների անվտանգության հետ կապված ընդհանուր որոշումների որոնմամբ զբաղվող աշխատանքային խումբը», - հայտնել են մամուլի ծառայությունից։
Ozon ընկերությունում Sputnik-ի թղթակցին ասել են, որ հարթակը սատարում է լավագույն շուկայական պրակտիկաների հիման վրա հավասարակշիռ որոշումների մշակմանը։ Այնտեղ նշել են, որ Ozon-ում արտադրանքի որակի վերահսկման բազմամակարդակ համակարգ է կառուցվել, և իրենք պատրաստ են իրենց փորձը փոխանցել ոլորտի ներկայացուցիչներին՝ արդեն իսկ պայմանավորվելով ԵԱՏՄ-ում անցկացվող էլեկտրոնային առևտրի հետ կապված պիլոտային նախագծի մաս դառնալ։