Բայդենն անպարկեշտ արտահայտություն է արել Նեթանյահուի մասին, Սպիտակ տունը հերքում է դա. ԶԼՄ

Ջո Բայդենն ու Բենիամին Նեթանյահուն
Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ ԱՄՆ–ի ու Իսրայելի առաջնորդները հարգանքով են վերաբերվում միմյանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Politico» թերթը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անպարկեշտ արտահայտություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասին խոսելիս:
Պարբերականի տվյալներով՝ Բայդենը կասկածամտորեն է վերաբերվում Նեթանյահուին:

«Նա... Իսրայելի վարչապետին անվանել է «անիծյալ վատ տղա»», - գրում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Միաժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչ Էնդրյու Բեյթսը պարբերականին ասել է, որ ԱՄՆ նախագահը նման բան չի ասել և չէր ասի: Նա վստահեցրել է, որ առաջնորդների միջև հարգալից հարաբերություններ են ձևավորվել։
Իսրայելն ավելի քչին համաձայն չէ․ Նեթանյահուն՝ պատերազմը շարունակելու մասին