Էլեկտրոնային համակարգը «հում պրոդուկտ» է, փաստաբանները ծանոթանալու ժամանակ չեն ունեցել. Արամազդ Կիվիրյան

Sputnik
Փետրվարի 1-ից Հայաստանի դատարաններում նոր մուտքագրվող քաղաքացիական գործերն ամբողջությամբ վարվելու են էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես` բոլոր դատավարական փաստաթղթերը` հայցադիմումը, դիմումը, բողոքը, պատասխանը, դիրքորոշումն ու միջնորդությունը պետք է ներկայացվեն օնլայն։
Դատարաններում էլեկտրոնային համակարգի գործարկումը փաստաբանական համայնքում անորոշություն է ստեղծել։ Էլեկտրոնային արդարադատության մասին շատ է խոսվել, բայց համակարգը գործարկվել է հապճեպ, շատ հարցերի պատասխաններ չունեն անգամ փաստաբանների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնողները։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է փաստաբան Արամազդ Կվիրյանի հետ։