ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Wildberries-ով գնումներ է կատարում Հայաստանի յուրաքանչյուր 7-րդ բնակիչը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը՝ խոսելով ընկերության հաճախորդների թվի մասին:
Նրա խոսքով՝ վաղ թե ուշ ընկերության բոլոր աշխատակիցները դառնում են հարթակի օգտատերեր։ Այսպիսով, մի անգամ նույնիսկ եղել է մի դեպք, երբ HR-ում աշխատող մի աղջիկ խնդրել է արգելափակել իր մուտքը շուկա, քանի դեռ ինքը հիփոթեք է վճարում:
«Ես ինքս անընդհատ գնում եմ, այսինքն ՝ մեկ օրում երեք-չորս անգամ հաստատ պատվեր եմ անում», - ասել է Wildberries–ի տնօրենը:
Խոսելով գնորդների ընդհանուր բազայի մասին՝ Բակալչուկը նշել է, որ այն կազմում է մոտ 70 միլիոն։
Wildberries-ը միջազգային խոշոր առցանց հարթակ է, որը շուկայում գործում է արդեն 19 տարի: Աշխարհագրությունը ընդգրկում է 7 երկիր՝ Ռուսաստանի բոլոր շրջանները, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Իսրայելը։ Wildberries-ի տեսականին ներառում է ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի արտադրանքը՝ հագուստ և կոշիկ, աքսեսուարներ, գեղեցկության պարագաներ, մանկական ապրանքներ, տեխնիկա և էլեկտրոնիկա, կենցաղային ապրանքներ, զարդեր, սնունդ, գրքեր, թվային ապրանքներ և շատ ավելին:
Նշենք, որ Հայաստանում Wildberries հարթակն աշխատում է 2018 թվականից, 2021 թվականին արդեն բացվել են պատվերների տրամադրման գործընկեր կետերը, ուղղակի վաճառքները մեկնարկել են 2022 թվականի վերջին։